

Աջափնյակ Վարչական շրջանի Գրադարանների կենտրոնացված համակարգը ստեղծվել է 1999թ․: Գրադարանը կապիտալ վերանորոգված է, ունի ընդարձակ և լուսավոր սպասարկման սրահներ, ընդարձակ և կանաչապատ բակ՝ հարմարավետ տաղավարներով։
· Գրադարանն ունի 3 մասնաճյուղ համայնքի հետևյալ հասցեներում․
թիվ 1 մասնաճյուղ -Մարգարյան 35
թիվ 2 մասնաճյուղ -Սիլիկյան թաղամաս,10-րդ փող, թիվ 108 դպրոցի տարածք։
թիվ 3 մասնաճյուղ-Նորաշեն 2, «Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի տարածք։
· Գրադարանը կապ է հաստատել համայնքի բոլոր դպրոցների, մանկապարտեզների, երաժշտական և գեղագիտական զարգացման ու ստեղծագործական կենտրոնների հետ։
· Գրադարանն ունի հարուստ գրքային հավաքածու և պարբերաբար համալրվում է նոր հրատարակված գրքերով։
· Գրադարանում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ, տիկնիկային ներկայացումներ, հեքիաթի ժամեր, մուլտֆիլմերի և ֆիլմերի ցուցադրություն, գրքի քննարկումներ, կրթական ծրագրեր, խաղ-մրցույթներ, ծիսական տոնակատարություններ։
· Գրադարանում պարբերաբար կազմակերպվում են ուսուցման խմբակներ, վարպետաց դասեր:
· Գրադարանավարները ջանք ու եռանդ չեն խնայում ամուր պահելու ընթերցողների կապը գրադարանի հետ, սեր ու հետաքրքրություն առաջացնելու գրքի և ընթերցանության հանդեպ։
· Գրադարանը գործում է երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 9։00-17։00։
Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձնագիր, լուսանկար (3x4 չափի) ։
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ
«Մոտեցեք ճիշտ դռներին և բացեք դրանք»
Շ․ ԱԶՆԱՎՈՒՐ