top of page

ՀԱՅՏՆԻ ԳՐՈՂ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԸ

 
Գրադարանի գործունեությունը դիտարկվում է որպես «սոցիալական և հումանիտար գործունեության ոլորտ, գրադարանների միջոցով բնակչության տեղեկատվության, մշակութային և կրթական կարիքները բավարարելու համար»:
Ավելի քան 4500 տարի գրադարանները եղել են մարդկության մտավոր և սոցիալական զարգացման անփոխարինելի մասը, և գրադարանավարները տպավորիչ ազդեցություն են ունեցել ինչպես բնակչության առանձին խմբերի, այնպես էլ երկրի մշակույթի զարգացման վրա:
0_69ca3_e70c58a9_orig.png
Louis-Michel_van_Loo_001.jpg

  Դենի Դիդրո 

(1713-1784)

Ֆրանսիացի փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան, էնցիկլոպեդիստների ղեկավար։

Դիդրոյի գեղարվեստական ստեղծագործությունները բազմաժանր են՝ վեպեր, դրամաներ և այլն՝ գրված ռեալիստական-կենցաղային վեպի ավանդույթներով։ 1760 թվականին, երբ հանրագիտարանի վրա աշխատանքը գրեթե ավարտվեց, Դիդրոն, հոգալով դստեր օժիտի մասին, որոշեց վաճառել իր գրադարանը ։ Եկատերինա II-ն առաջարկել է գնել այն պայմանով, որ Դիդրոն կմնա իր անձնական գրադարանավար:

Նա կարծում էր, որ Ռուսաստանը կդառնա համաշխարհային պատմության կարևոր գործոն և կանխագուշակել էր ռուսական մշակույթի վերելքը և ազդեցության աճը համաշխարհային մշակույթի վրա։

0_69ca3_e70c58a9_orig.png

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

 (1749–1832)

 Գերմանացի մեծ քնարերգու, 

բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, փիլիսոփա գրականագետ, գրադարանավար: Պատանի Յոհանն օժտված էր արտակարգ ընդունակություններով. արդեն պատանի հասակում հիանալի գիտեր մի քանի լեզուներ, լրջորեն զբաղվում էր բնագիտության ուսումնասիրությամբ։Գյոթեի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ ունի գերմանական պոեզիայի գլուխգործոց համարվող «Ֆաուստ» ողբերգությունը, որի վրա նա աշխատել է ավելի քան 60 տարի։ Մեծ ներդրում է ունեցել գրադարանային գործում:

Նա ուղևորվել է հարևան քաղաքների գրադարաններ ՝ ծանոթանալու դրանց կառուցվածքին: Մասնակցել աճուրդների ՝ ընտրելով գրադարանի համար անհրաժեշտ հրատարակությունները:

1809-թ.ին գրադարանում նա  ստեղծել է գրքերի թանգարան:

800px-Goethe_(Stieler_1828).jpg
0_69ca3_e70c58a9_orig.png
       Վազգեն Գրիգորի Տալյան
                    (1907- 1995)
Հայ  բանաստեղծ, թարգմանիչ, մանկագիր, գրադարանավար։ 
Վազգեն Տալյանը Տալյանը գրել է մանկական բանաստեղծություններ, առակներ,
 պատմվածքներպոեմներ, առավել նշանակալից են «Սոնիկի թռիչքը»,
 «Աստղիկներ», «Մարտ առանց կրակոցի»
և այլ ժողովածուներները։
 1973 թվականից աշխատոել է Երևանի Խնկո Ապոր անվան մանկական հանրապետական գրադարանում:
images.jpg
0_69ca3_e70c58a9_orig.png
z7n236sgi9yk1dpr.jpg
Խորխե Լուիս Բորխես
 (1899 -1986)
Ազգությամբ արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ:
Նա համաշխարհային գրականության մեծագույն գրողներից է և արժանացել է աշխարհի բարձրագույն գրական մրցանակների:
27 տարի շարունակ Բորխեսը եղել է գրադարանավար:
Իր «Բաբելոնյան գրադարանը» պատմվածքում նա վերստեղծեց քաղաքային գրադարանի կառուցվածքը, որտեղ աշխատում էր ՝ տալով գրքերի և դարակների ճշգրիտ քանակը:
0_69ca3_e70c58a9_orig.png
Կորնեյ Իվանովիչ Չուկովսկի
(1882-1869)
Ռուս  բանաստեղծ,հրապարակախոս,
գրական քննադատ,թարգմանիչ և գրականագետ,մանկագիր,լրագրող լեզվաբան։Կորնեյ Իվանովիչ Չուկովսկին 1957-ում բացել է սեփական միջոցներով մանկական գրադարան։Հետագայում նվիրեց գյուղի խորհրդին և անվանեցին ՚՚մանկական մարդ՚՚։ Նա ամեն տարի գրքերի երկու տոն էր անցկացնում:
03_Y16mSsu.jpg
0_69ca3_e70c58a9_orig.png
        Իվան Ալեքսեևիչ Բունին
                      (1870-1953)
Հայտնի գրող և բանաստեղծ ,գրականության Նոբելյան մրցանակի առաջին ռուսական դափնեկիր Սանկտ -Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Երկար տարիներ ապրել է արտագաղթի մեջ։ Իր առաջին բանաստեղծությունները Ի.Բունինը գրել է 17 տարեկանում, ընդօրինակելով Ա.Ս. Պուշկինին և Մ.Յու.Լերմոնտովին։Ի.Բունինը 1891թ աշխատել է գրադարանում ՝ որպես կորեկտոր և միաժամանակ գրքեր տպագրում։
50027602347_61dbcda704_b.jpg
0_69ca3_e70c58a9_orig.png
Grimm.jpg
             Գրիմ եղբայրներ
  Գրիմ Վիլհելմ  և  Գրիմ Յակոբ              (1786-1859)            (1785-1863) 
Գրիմ եղբայրները   գերմանացի լեզվաբաններ և գերմանական ժողովրդական մշակույթի ուսումնասիրողներ են: Հավաքել են գերմանական բանահյուսության նմուշներ և հրատարակել «Գրիմ եղբայրների հեքիաթներ» անունը կրող մի քանի ժողովածուներում, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում։Գրիմ եղբայրները ՝ Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամներ Էին , կարելի է վստահ նրանց անվանել պրոֆեսիոնալ գրադարանավարներ: Յակոբ Գրիմը աշխատել է գրադարաններում ավելի քան 30 տարի ՝ համատեղելով այս աշխատանքը ուսումնասիրությունների և ուսուցման հետ:
0_69ca3_e70c58a9_orig.png
images.jpg
Պյոտր Պավլովիչ Երշով
(1815-1869) 
Ռուս բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ:
1836 թվականից  Երշովը՝   որպես ուսուցիչ աշխատել է Տոբոլսկի գիմնազիայում, իսկ 1857 թվականից՝ գիմնազիայի և Տոբոլսկի նահանգի ուսումնարանների վարչության տնօրեն: Նրա աշակերտներից մեկն ապագա քիմիկոս Դմիտրի Մենդելեևն էր: 
 Երշովին ճանաչում է բերել նրա «Կուզիկ-Քուռկիկ» հեքիաթը,, որը դարձել է ռուսական գրականության դասական նմուշ: Երշովը մեծ ներդրում ունեցավ գիմնազիայի գրադարանի գրականության ֆոնդը հարստացնելու գործում:
0_69ca3_e70c58a9_orig.png
Roman_Maximovich_Volkov_-_Ivan_Krylov.jp
Իվան Անդրեևիչ Կռիլով
(1769-1844) 
Ռուս բանաստեղծ, առակագիր, թարգմանիչ։ Կռիլովը ավելի քան 200 առակների հեղինակ է:
1812 թվականին Կռիլովը աշխատանքի անցավ Կայսերական հանրային գրադարանում: Գրադարանում նա ծառայել է գրեթե 30 տարի ՝ նախ որպես գրադարանավարի օգնական, ապա որպես գրադարանավար և, ի վերջո, որպես Ռուս գրականության բաժնի ղեկավար :
0_69ca3_e70c58a9_orig.png
одоевский_1439375012.jpg
Վլադիմիր Ֆեդորովիչ Օդոևսկի  (1804-1869)
Ռուս գրող, մտածող, ռուսական երաժշտագիտության հիմնադիրներից մեկը:
Օդոևսկին իր կյանքի ընթացքում  ոչ միայն գրքեր էր գրում, այլև հովանավորչություն էր անում, երաժշտական ​​գործիքների գյուտարար էր, օգնում մանկատներ ու հիվանդանոցներ կառուցելուն:
1826 թ.-ին Վլադիմիր Օդոևսկին տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ և աշխատանքի անցավ  կայսերական գրադարանի տնօրենի օգնական, այնուհետև դարձավ Ռումյանցևի անվան գրադարանի տնօրեն:

                    Հասցե                                          

                    ՀՀ Երևան.

                   Մարգարյան 1 նրբ., 11 շենք      

 E-mail  _  gkh.ajapnyak@gmail.com         

 հեռ.  +374 (11) 55 45 60    

             

                                              2024 թ.              ԱՋԱՓՆՅԱԿ  ԳԿՀ   

bottom of page